-->

Քանի դրսում անձրև է, զբաղվեմ խոհարարությամբ. Ռաֆայել Նադալ


Այսօր հայտնի իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի նկար, որտեղ երևում է, որ նա իր տանը զբաղվում է խոհարարությամբ։ «Ճաշ եմ պատրաստում… Հուսով եմ՝ անձրևը շուտով կկտրվի, և կկարողանամ մարզվել», – գրել է Նադալն իր էջում։


Ավելի վաղ նա BBC-ին տված հարցազրույցում ասել էր. «Սիրում եմ պատրաստել պաստա և ձուկ։ Աակայն ամանները լվանալն իմ գործը չէ։ Մաքրությունն ուրիշների գործն է (ժպտում է)։ Իհարկե, ինչ-որ մաքրություն անում եմ, սակայն ավելի շատ նախընտրում եմ պատրաստել, քան լվանալ։ Սիրում եմ տանը մնալ։ Մենք տարվա գրեթե բոլոր շաբաթներին ինչ-որ մի հյուրանոցում ենք մնում։ Հաճելի է տանը մնալը, ընտանիքիս, թիմի անդամների և ընկերների հետ ժամանակ անցկացնել», – ասել է Նադալը։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր