Աշխարհի 6-րդ ռակետ, իսպանացի Դավիդ Ֆերերը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչում իսպանացին չորս սեթերի արդյունքում առավելության հասավ բրիտանացի Էնդի Մյուրեի նկատմամբ՝ 6:4, 6:7, 6:3, 6:2:
Ֆերերի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալը, որը պայքարից դուրս է թողել արգենտինացի Նիկոլաս Ալմագրոյին։
Մինչեւ այս Նադալն ու Ֆերերը հանդիպել են 19 անգամ: 15 մրցախաղերում հաղթել է Նադալը, 4-ում՝ Ֆերերը:

Комментариев нет:
Отправить комментарий