Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շատ է ափսոսում, որ ծնկի վնասվածքի պատճառով իրեն չհաջողվեց մասնակցել Լոնդոնում կայացած Օլիմպիադային։
«Ինձ համար բավական դժվար էր Օլիմպիադան բաց թողնելը։ Սակայն երբ ես նման որոշում կայացրի, այլ տարբերակ ինձ համար չկար։ Բարդ քայլ էր։
Ես չմասնակցեցի Խաղերի բացման արարողությանն ու չդարձա Իսպանիայի դրոշակակիրը։ Այդ կապակցությամբ շատ էի տխրել։ Նման հնարավորություն մարդուն տրվում է հազվադեպ, նույնիսկ կյանքում մեկ անգամ։ Ես բաց թողեցի իմ հնարավորությունը», – Նադալի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։
Աղբյուր՝ SportArmenia

Комментариев нет:
Отправить комментарий